Որտե՞ղ է գտնվում Վերև պարանայգին:
Վերև պարանայգին գտնվում է Դիլիջանի քաղաքային զբոսայգում՝ Գետափնյա 19/1 հասցեում:
Ո՞ր տարիքից սկսած հյուրերը կարող են օգտվել Վերև պարանայգուց:
3+ տարիքից սկսած հյուրերը կարող են օգտվել:
Կա՞ արդյոք քաշային սահմանափակում:
Այո՛, պարանայգուց կարող են օգտվել մինչև 100 կգ քաշ ունեցող հյուրերը:
Կա՞ արդյոք խմբային այցելությունների հնարավորություն:
Այո՛, մեզ մոտ հնարավոր է կազմակերպել դասարանական էքսկուրսիաներ և թիմբիլիդինգներ:
Քանի՞ ուղի կա Վերև պարանայգում:
Պարանայգում կա 5 ուղի՝ 46 առաջադրանքով:
Որքա՞ն է Վերև պարանայգու ընդհանուր երկարությունը և բարձրությունը:
Վերև պարանայգու երկարությունը 40-155 մետր է, բարձրությունը՝ 2-10 մետր:
Թիմերի դեպքում կազմակերպու՞մ եք հատուկ ծրագիր:
Այո՛, թիմերի հետ նախնական քննարկման արդյունքում կազմակերպում ենք համապատասխան ծրագիր և խաղեր
Որքա՞ն է մեկ ուղի անցնելու տևողությունը:
Կախված է հյուրի ֆիզիկական ուժից: Միջինում կարող է տևել մինչև 1 ժամ:
Կա՞ արդյոք զիփլայն Վերև պարանայգում:
Մեզ մոտ զիփլայն չունենք:
Ունե՞ք խմբակային և ընտանեկան զեղչեր:
Այո՛, մենք ունենք բաժանորդագրությունների, փաթեթների և խմբակային զեղչերի առաջարկներ:
Ի՞նչ լրացուցիչ ժամանցի տարբերակներ կան Վերև պարանայգում:
Պարանայգուց կարող եք վարձակալել հեծանիվ կամ խաղալ սեղանի թենիս:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website